«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով իսլամիստական աղբյուրների: 

«Զինված հարձակումը Օռլանդո քաղաքի միասեռականների գիշերային ակումբի վրա, որի հետևանքով ավելի քան 100 մարդ զոհվել ու վիրավորվել է, իրականցվել է «Իսլամական պետության» անդամի կողմից», - գործակալությունը մեջբերում է ահաբեկիչների հայտարարությունը:

Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ակումբում հարձակում իրականացրած Օմար Մարտինը միջադեպից 20 րոպե առաջ 911 ծառայություն է զանգել և հավատարմության երդում տվել ԻՊ-ին: 

Հետախուզությունների դաշնային բյուրոյի տվյալներով` աֆղանական ծագմամբ ամերիկացի Մարտինը այն հարյուրավոր մարդկանց ցուցակում է եղել, որոնք կասկածվում են «Իսլամական պետությանը»  աջակցելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել