ԻՊ-ը ստանձնել է Ֆլորիդայի գիշերային ակումբի հրաձգության պատասխանատվությունը
10:33 , 13 հունիս, 2016
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով իսլամիստական աղբյուրների:
«Զինված հարձակումը Օռլանդո քաղաքի միասեռականների գիշերային ակումբի վրա, որի հետևանքով ավելի քան 100 մարդ զոհվել ու վիրավորվել է, իրականցվել է «Իսլամական պետության» անդամի կողմից», - գործակալությունը մեջբերում է ահաբեկիչների հայտարարությունը:
Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ակումբում հարձակում իրականացրած Օմար Մարտինը միջադեպից 20 րոպե առաջ 911 ծառայություն է զանգել և հավատարմության երդում տվել ԻՊ-ին:
Հետախուզությունների դաշնային բյուրոյի տվյալներով` աֆղանական ծագմամբ ամերիկացի Մարտինը այն հարյուրավոր մարդկանց ցուցակում է եղել, որոնք կասկածվում են «Իսլամական պետությանը» աջակցելու համար: