Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում մեկ շնչին բաժին հասնող հեղափոխոականների ու տարվա կտրվածքով հեղափոխություններ խոստացողների թվով:

Բայց ամենահետաքրքիրը հեղափոխություն խոստացողների ով լինելն է: Թալանի, կոռուպցիայի ու օֆշորի միջազգային դափնեկիր, բազմաթիվ երեսների տեր, «ժողովրդի հաշվին ծոռից ծոռ հարստացածները» միության ակտիվ անդամ, քաղաքականապես ինվալիդների մագնիս Օսկանյան Վարդանը խոստացել է, որ իշխանափոխություն է անելու:

Արդեն տևական ժամանակ է տեղս չէի գտնում, քանի որ Հայաստանում մեկ տարուց ավել կլինի իշխանափոխություն չէին խոստացել: Կարելի է արդեն շունչ քաշել:

Դե բնականաբար կարևոր չի, որ իշխանափոխություն չի լինի, կարևորը մի որոշ շրջան հանրության ուղեղը կլվանան, մի քանի անգամ ցույց-մույց կանեն, իսկ վերջում «խոսափողը կխլեն» իրար ձեռքից, մի քանի մանդատ կփախցնեն ու սուպերլիդերությունը կրկին կկործանի ամեն ինչ:
Պարոն Օսկանյանը, ընդհանրապես սխալ է անում, որ ժամանակն ու եռանդը կյանքի մայրամուտի նախաշեմին (Աստված չանի) դրել է քաղաքական դաշտում: Իր կերպարն ու իմիջը չի սազում էլի:

Օրինակ ինչպե՞ս եք Օսկանյանին պատկերացնում բարիկադների վրա, կամուֆլյաժե տաբատ ու զինվորական բածինկա հագած, պատրոնդաշը վզին փաթաթած, մոլոտովի կոկտեյլները ձեռքին, ռուպըրով հեղափոխություն անելիս, կամ Բոզոյանին կամ Թևանյան Անդոյին.... Ես չեմ պատկերացնում անկեղծ ասած: Ինքն այս տարիքում պետք է հանգիստ գնար ապրեր իր կյանքով, մի ռանչո գներ, կամ հողատարածք գյուղերից մեկում, կաղամբ ցաներ: Այ դա Իր կերպարին կսազեր: Մՙենք էլ կհպարտանայինք օրերից մի օր լսելով համաշխարհային կաղամբի մագնատ Օսկանյանի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել