Այն որ մեր պետական գործիչների զգալի հատվածը պետական գործչի մտածելակերպից զուրկ է և որ մեր քաղաքական «էլիտայի» ներկայացուցիչների մեծ մասը չունի պետական գործչի կոչմանն արժանանալու համար անհրաժեշտ կրթությունն ու դաստիարակությունը, դրանում կարծում եմ մեր հասարակությունը վաղուց է համոզվել։ Բայց պոլիտկեռեկտություն հասկացությանն անծանոթ գործիչների մեջ ամենավատը իրենց՝ բախտի բերմամբ տրված տարբեր բարձր ամբիոններից «հռետորաբանությամբ» զբաղվողներն են, որոնք միգուց այդաստիճան չարժանանային հասարակության հակակրանքին, եթե լռեին, ուղղակի լռեին և շարունակեին սուս ու փուս «մուկ տշելը» իրենց պաշտոններում։
Այս կատեգորիային պատկանող պաշտոնյաներից է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտա Եսայանը, ով իր «հռետորաբանությամբ», որն ավելի շատ հիշեցնում է քծնանք իրենից ավելի բարձրում կանգնած իշխղոներին, ամեն անգամ անհարամար իրավիճակի մեջ է դնում հենց իրեն՝ պատգամավորին։ Վերջին գլուխգործոցներից է «Ղարաբաղը ղարաբաղցիներին թողնելու» բոցաշունչ կոչն ու հանդիմանությունը։ Հիմա անիմաստ է դնել ու քննարկել այս արտահայտությունը, որովհետև մարդը ով արել է այն առանձնապես ոչ Ղարաբաղից է հասկանում ոչ էլ իր հայտարարության լրջությունից և դրա հետևանքներից,այլապես խրատներ չէր տա Արցախի սահամանները պահող, Արցախի համար հարկեր վճարող Հայաստանի մյուս մարզերի բնակիչներին և չէր հորդորի «քթները չխոթել» Արցախին վերաբերվող հարցերի մեջ։ Ինքն արել է այդ արտահայտությունը, որովհետև իր նրա առջև դրվել է խնդիր պաշտպանել իշխողներին, մնացածը իրեն չի հետաքրքրում։ Ախր դա էլ հասկացանք, քծնանքի մրցավազքն ու նշանակությունն էլ ենք հասկանում, թե ինչ նշանակություն ունի ձեզ համար, բայց մի թե այդքան խելք չունեք որ ձեր քծնանքը չհրապարակայնացնեք և չտեղափոխեք դրանք ազգի համար շատ նուրբ ու կարևոր քննարկումների հարթակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել