Մեր պաշտոնյաների երևակայությունն ու կարճամտությունը սահմաններ չի ճանաչում: Կասե՞ք, որն է իմաստը ունեցվածքն ու «լևի եկամուտները» թաքցնել, ապա հայտարարագրել կնոջ անունով, ընդ որում՝ հրապարակելով այն, իսկ իրենց եկամուտների մեջ խղճուկ թվեր նկարել:

Փոքր երկիր ենք, բոլորս գիտենք, թե մեր հարևանը, մյուսը, էն մյուսն ինչով են զբաղված,մ ինչքան են աշխատում և այլն: Հիմա նայում ես մի հազար տարվա կոռուպցիոներ է, բայց հայտրարագրում է մի 400.000 հազար դրամ «հետ քցած գումար»:

Բնականաբար, մի 100.000 դոլար, մի ետքան էլ եվրո «նստցնում» կնոջ հաշվի ու այդպես «ազնիվ» ապրում:
Ո՞ւմ եք էշի տեղ դնում պարոնայք:
Ասւոմ են՝ քրեականացնում են սխալ հայտարարգիր ներկայացնողներին, աչքս տեսնի, թող «տուլիկ» տանողն էլ ես լինեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել