Հաշմանդամը նա չէ, ով մարմնի անդամալուծություն ունի, այլ նա, ով հոգու անդամալուծություն ունի:

Դիվահարված մարդու համար կատարվող աղոթք` նրա միջից դևը՝ չարը հեռացնելու համար:

Հոգևորականի կողմից կատարվող կարգ՝ ստախոսների, չարակամների, չարախոսների, դատարկաբանների, զազրախոսների, բանսարկուների, բամբասողների, կեղծավորների, նենգավորների համար, որպեսզի բժշկվի նրանց հոգու անդամալուծությունը:

Աստված կենդանի, հալածիր այս անձի միջի չար հոգիներին, որոնք մոտեցել ու բույն են դրել նրա սրտում, մոլորության հոգին, չարության հոգին, դառնության հոգին, ստության և բոլոր անմաքրությունների հոգիները, որոնք ներգործում են թշնամու խաբեության խորամանկությամբ: Քո Միածին Որդու շնորհներով և գթությամբ, Ում հետ օրհնյալ ես, Հայր, ամենակարող բարերար և կենդանարար Սուրբ Հոգուդ հետ միասին այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն:

Չարը բնակվում է մարդու մեջ այն ժամանակ, երբ նա ընդառաջ է գնում նրան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել