Գերմանիայի կողմից ցեղասպանության բանաձեւի ընդունումը միամտություն է մտածել Հայաստանի շահերի մտահոգությամբ է պայմանավորված իհարկե, այդ բանաձեւը եթե Գերմանիային պետք չլիներ չէր ընդունվի, բայց պետք չի թերագնահատել նշանակությունը, դա մինչեւ հիմա եղած սովորական ճանաչման ակտ եւ շահարկում չի, որ այդ առումով ակնարկում եւ քննադատում են: Դա Հայաստանի համար տարբեր առումներով շատ կարեւոր փաստաթուղթ է, այնպիսի հետեւանքներին բերող մի վկայություն է, որ Թուրքիայի համար ավելի լավ էր ինքը ճանաչեր, չեմ ուզում մանրասը գրել, ով ցանկություն ունի կհասկանա կարծում եմ, դա իրագործելն էլ մի ուրիշ հարց իհարկե: Մնացածը, ես էլ եմ միշտ նույն կարծիքին եմ, Հայաստանը պետք է այս կամ այն պետության կողմից հայոց ցեղասպանության շահարկում թույլ չտա, ինչպես Ալժիրը արեց մի քանի տարի առաջ, երբ Թուրքիային ասեց չհամարձակվեք Ֆրանսիայի հետ դա շահարկել, ընդհանրապես դեմ եմ անգամ ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանության բառի ամենամյա մազոխիստական այդ աժիոտաժին ու դա խայտառակություն եմ համարում, ինչպես ցեղասպանության մյուս շոու ծրագրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել