ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված առաջարկները` հետաքննությամ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, կարելի է համարել լուրջ ձեռքբերում:
Անկախ համանախագահների առաջարկների բովանդակությունից, դա մեկ քայլ առաջ է այն ճանապարհին, որը տանում է դեպի հասցեական գնահատականներ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ , և որպես արդյունք` կստեղծվեն նախադրյալներ հրադադարի ռեժիմի ավելի խիստ պահպանման համար: Ենթադրում եմ, նախագահների առաջիկա բանակցությունների ընթացքում հիմնականում կքննարկվեն այս նոր գործընթացի մանրամասներին վերաբերվող հարցեր:
Կարծես թե, ադրբեջանական անպատժելիության շուրջ օղակը սեղմվում է: Ադրբեջանական դիվանագիտության համար, մեղմ ասած, դժվար կլինի սա ներկայացնել որպես ձեռքբերում:
Պետք է օգտվել պատեհությունից և հետևողականորեն գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել