բացել լրահոսը
31.05.2016  20:40

Պետությունն ու օլիգարխիան. կգնա՞ իշխանությունը փոփոխության

Anahit Amatuni

Վերջին շրջանում քաղաքական դաշտի քննարկումները պտտվում են տնտեսական ոլորտի բարեփոխումների թեմայի շուրջ: Ուշադրության կենտրոնում է հայտնվել պետության կողմից կոռուպցիայի և մենաշնորհների դեմ հնարավոր պայքարը: Պետական համակարգում փոփոխությունների մասին պտտվող խոսակցությունները ակնհայտ դուր չեն գալիս հենց իշխանական մի շարք անհատների ու կլանների:

Փոփոխություններըը զուտ ասեկոսեներ են, թե ոչ՝ հարցի այլ կողմում է: Անզեն աչքով էլ երևում է, որ հակակոռուպցիոն ու հակամենաշնորհային գործունեությունն իշխանական համակարգի ներսում հանդիպում է համառ դիմադրության: Այս պայմաններում արդեն ակտուալ է դառնում այն հարցը, թե կգնա՞ իշխանությունը փոփոխության, եթե գոյություն ունեն ներիշխանական կլաններ, որոնցից յուրաքանչյուրն իր շահերով է առաջնորդվում ու տիրապետում է որոշակի ռեսուրսների: Պատասխանն ակնհայտ է` միաշնշանակ ՈՉ, պետությունը չի գնա փոփությունների:

Ի՞նչ կլինի հակառակ դեպքում: Իշխանությունները քաջ գիտակցում են դրա հնարավոր հետևանքները: «Կլաններ» ասվածն առաջին հերթին վերաբերվում է հենց օլիգարխիայի ներկայացուցիչներին, ովքեր պետական համակարգում զբաղեցնում են որոշակի դիրքեր: Այո, առաջին իսկ նեղության դեպքում, կսկսվեն օլիգարխիկ պատերազմներ, շատերը «կթռնեն», կառանձնանան թիմերի: Այս ամենը հաշվի առնելով միանշանակ կարելի է ասել` պետության «ներքին ձայնը» թույլ չի տա «նեղել» օլիգարխիկ կլաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 854 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝