Կանանց վերին շրթունքի վրա գտնվող անցանկալի մազերն իսկական գլխացավանք է, որը բազմաթիվ կոմպլեքսներ է առաջացնում, անհարմարություններ և տանջանքներ: Որպես կանոն, դա հորմոնալ խախտման արդյուքն է, ժառանգական բնույթ է կրում, կամ ուժեղ սթրեսի արդյունք է:

Այսօր գոյություն ունեն բազմաթիվ ժամանակակից կոսմետոլոգիական միջոցներ, բայց հնում կանայք բավականին հեշտ և պարզ միջոցներ են կիրառել:

 

Եվ այսպես, բացահայտում ենք հին ժամանակների կոսմետոլոգիական գաղտնիքները:

Վերին շրթունքի վրայի մազիկները հեռացնելու հնագույն միջոց

  • 1 ճաշի գդալ ալյուր
  • ½ թեյի գդալ քրքում
  • Կաթ

Խառնել են այս բոլոր բաղադրիչները թասի մեջ, ավելացրել են այնքան կաթ, որ պինդ շիլայանման զանգված ստացվի: Այս խառնուրդը քսել են անցանկալի մազերի վրա և թողել մինչև ամբողջությամբ չորանա: Հետո լվացվել: Կրկնել են այս գործընթացն այնքան, մինչև բոլոր «բեղիկները» թափվեն:

Շաքարը, որպես դեէպիլյացիայի համար մեղրամոմին փոխարինող

Շաքարից, ջրից և կիտրոնի հյութից պինդ, խիտ օշարակ են եփել: Քսել են մաշկին փափուկ կտորի օգնությամբ: Հետո քաշել, պոկել են այդ կպչուն կտորը:

Իհարկե ժամանակակից միջոցներն ավելի անցավ են: Սակայն բոլոր ժամանակներում կանայք փնտրել են գեղեցիկ լինելու միջոցներ, և դա նրանց հաջողվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել