BlogNews.am-ն բազմիցս պատմել է  «Տնից հեռու» հաղորդման և Վարդան Սարգսյանի արկածների մասին: Նշենք, որ ավարտվեց Վիետնամի մասին պատմող հաղորդումները, որի ընթացքում Վարդանն այցելեց երկրի կարևոր վայրերը՝ ծանոթանալով Վիետնամի հավատքին, պատմական վայրերին, տաճարներին և որ ամենակարևորը՝ խոհանոցին: «Հեռուստադիտողին ապշեցրեց և մեծ աղմուկ բարձրացրեց օձից պատրաստած կերակրատեսակները, բադի արյունից պատրաստած ապուրը և ահա «Տնից հեռու» հաղորդաշարը սկսում է իր ամառային եթերաշրջանը»:

Ամառվա երեք ամիսներին Վարդանը կայցելի տարբեր երկրներ՝ ցույց տալով ինչպես և որտեղ են կարելի է հրաշալի հանգստանալ. «Հենց այսօր եթերում կլինի Մալդիվյան կղզիների առաջին թողարկումը, կներկայացնեմ մայրաքաղաք Մալենի կյանքը, ինչ շուկաներ կան այնտեղ, ինչպես են մարդիկ ապրում»:

Հիշեցնենք, որ այս ամենը կարող եք նայել այսօր, ժամը՝ 22:00:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել