Tert.am-ը գրում է.

Առողջության հետ կապված խնդիրների առաջացման ամենագլխավոր պատճառը հանդիսանում է սննդակարգում  վնասակար մթերքների օգտագործումը, որոնք բացասական ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա:  Ներկայումս, այսպես կոչված «նոր մթերքները», դարձել են ավելի կալորիական ու  ավելի քիչ օգտակար:

 

Ձեզ ենք ներկայացնում մթերքներ, որոնք  կրճատում են մարդու կյանքը.


1. Ֆրի և կարտոֆիլի չիպսեր
Դա ճարպերի ու ածխաջրերի վտանգավոր խառնուրդ է, որը նաև համեմված է կոնսերվանտներով ու գունանյութերով, որոնք նախատեսված են այդ մթերքին համ ու գույն տալու համար:

10 продуктов, которые делают вашу жизнь короче (ФОТО)

 

2. Գազավորված ըմպելիքներ
Քաղցր գազավորված ընպելիքներում գրեթե չկան բնական բաղադրիչներ: Նրանք հիմնականում բաղկացած են  մեծ քանակությամբ շաքարից, գունանյութերից և համի ու հոտի  ուժեղացուցիչներից: Գազավորված ըմպելիքները օրգանիզմի վրա կործանանար ազդեցություն են թողնում  հատկապես շոգ եղանակին և բացարձակ չեն հագեցնում ծարավը:

 

10 продуктов, которые делают вашу жизнь короче (ФОТО)

 

3. Սնեկեր ու շոկոլադե բատոններ
Մասնագետները խորհուրդ են տալիս կոկոսի կաթով մշակված գոտնանուշի փոխարեն (բատոններ)օգտագործել   չմշակված ու հնդկական ընկույզ: Այդ բատոնները պարունակում են ոչ միայն մեծ քանակությամբ կալորիաներ, այլ նաև մեծ  քանակությամբ գունանյութեր, բուրումնավետիչներ ու շաքար:

10 продуктов, которые делают вашу жизнь короче (ФОТО)



4. Ապխտած  մթերքներ
Բոլորն էլ սիրում են երշիկեղեն: Իսկ նրբերշիկն  արդեն փոխարինում է սննդի լիարժեք ընդունումը: Այդ մթերքները պարունակում են շատ «թաքնված»  ճարպեր, իսկ նրանց բաղադրության մեջ առկա է    80% գենետիկորեն ձևափոխված սոյա:

10 продуктов, которые делают вашу жизнь короче (ФОТО)

5. Մայոնեզ

Այն պարունակում է մեծ քանակությամբ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ, գունանյութեր ու ամեն տեսակի հավելումներ: Բացի այդ, նրանք պարունակում են մեծ քանակությամբ կալորիաներ: Մայոնեզի  մատուցմաբ ցանկացած տեսակի սնունդ համեղ է թվում, սակայն այդ ամենի հետ զուգահեռ  այն դառնում է վնասակար:

10 продуктов, которые делают вашу жизнь короче (ФОТО)

 

6. Չինական արիշտա
Արագ պատրաստվող չինական    լապշանները ոչ մի կապ չունեն  ասիական երկրներում բնական հումքից պատրաստվող    իսկական լապշայի հետ, քանի որ իրենց բաղադրության մեջ քիմիական նյութերի պարունակությամբ նրանք զբաղեցնում են 1-ին տեղը և բացի այդ նրանք քայքայում են օրգանիզմի փոխանակման պրոցեսները:

10 продуктов, которые делают вашу жизнь короче (ФОТО)

 

7. Աղ
Աղը հանդիսանում է օրգանիզմի համար շատ վնասակար նյութ: Այն նպաստում է օրգանիզմում ոչ միայն ջրի, այլ նաև տոքսինների կուտակմանը: Մասնագետները խորհուրդ  են տալիս աղը մասամբ փոխարինել բնական  համեմունքներով ու խոտաբույսերով:

10 продуктов, которые делают вашу жизнь короче (ФОТО)

8. Ալկոհոլային խմիչքներ

Նման խմիչքները աչքի են ընկնում բարձր կալորիականությամամբ, արգելակում են օրգանիզմում փոխանակման պրոցեսները, խանգարում են  սննդի միջոցով օրգանիզմ ներթափանցող վիտամինների ու հանքանյութերի նորմալ յուրացումը:

10 продуктов, которые делают вашу жизнь короче (ФОТО)

 

9. Թխված մթերքներ
Թխված մթերքները աչքի են ընկնում իրենց կալորիականությամբ, բացի այդ նրանք օգտակար չէն, չնայած որ համեղ են: Նման մթերքները օրգանիզմին ոչ մի օգտակար բան չեն տալիս:

10 продуктов, которые делают вашу жизнь короче (ФОТО)

 

10. Քաղցրավենիքներ
Մարմելադները, տարբեր տեսակի  կոնֆետներն ու սառնաշաքարները շատ վնասակար են ատամների համար: Այդ պատճառով,  եթե առաջացել է որևէ քաղցր բան ուտելու ցանկություն, ապա կարող եք համտեսել մեղր կամ դառը շոկոլադ:

10 продуктов, которые делают вашу жизнь короче (ФОТО)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել