Մայիսի 27-ին, ինչպես հանրապետության մյուս բոլոր կրթօջախներում, այնպես էլ ԼՂՀ պաշտպանության նախարարության Քրիստաֆոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել վերջին զանգի հանդիսավոր արարողություն: Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր միտինգին ներկա էին բանակի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, ովքեր ընդգծելով զինվորականի մասնագիտության կարևորությունը մեր երկրի համար, շնորհավորել են վարժարանականներին և նրանց հարազատներին՝ համոզմունք հայտնելով, որ վարժարանում ուսանած տարիներին ձեռք բերված գիտելիքներն այսուհետ ևս կօգնեն սաներին իրենց նպաստը բերելու մեր բանակի հետագա հզորացման և պետության բարգավաճման գործում:

Վարժարանն այս տարի թողարկել է 23 շրջանավարտ, որոնց մեծամասնությունը կշարունակի կրթությունը հանրապետության և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:

Նշենք նաև, որ բանակի բարձրաստիճան սպայակազմն ու ապրիլի սկզբին ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում աչքի ընկած զինվորականները մասնակցել էին հանրապետության բոլոր կրթօջախներում կազմակերպված վերջին զանգի արարողություններին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել