Tert.am-ը գրում է.
Apple ընկերությունը սկսում է էլեկտրամեքենաների վերալիցքավորման հնարավոր տարբերակներ ուսումնասիրել: Էլեկտրոնային սարքավորումների ամերիկյան արտադրողը բանակցություններ է վարում նման «լիցքավորման» սարքավորումներ մշակող ընկերությունների հետ:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն,վկայակոչելով իրադարձություններին իրազեկ աղբյուրները, այս մասին լուրերը հերթական անգամ բացահայտում են սեփական էլեկտրամեքենա թողարկելու Apple-ի ցանկությունը: Դեռևս պարզ չէ` ամերիկյան տեխնոլոգիական հսկան սեփական չափանիշներով է մտադիր լիցքավորման կայաններ մշակել, թե ցանկանում է համագործակցել այլ ընկերությունների հետ:

Նախնական տեղեկությունների համաձայն` էլեկտրամեքենայի նախագծելու համար Apple-ը Բեռլինում «գաղտնի լաբորատորիա» է բացել, որտեղ ներկա պահին 20 մարդ է աշխատում: Ենթադրվում է, որ Apple-ը էլեկտրամեքենաների շուկայում կհայտնվի 2020-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել