Tert.am-ը գրում է.

Տեղեկությունը, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը անորոշ ժամկետով լքել է Հայաստանը, իրականությանը չի համապատասխանում. դեսպանը Հայաստանում է:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ռուսաստանից Դաշնության դեսպանատան մամուլի բաժնից` նշելով, որ դեսպանն արձակուրդի մեջ էր, վերադարձել է և այսօր աշխատավայրում է:

Ի դեպ, սկզբում այն հեռախոսահամարից, որը դեսպանատան մամուլի քարտուղարի համարն է, աշխատակիցը, որը ներկայացավ որպես արարողակարգի բաժնի աշխատակից, ի պատասխան հարցի, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ դեսպանն անորոշ ժամկետով լքել է Հայաստանը, պատասխանեց. «Որևէ մեկնաբանություն չենք կարող տալ, առայժմ և նաև խոստացան ավելի ուշ կապվել:

Նշենք, որ դեսպանի` Հայաստանը լքելու մասին գրել էր armcrimenews.com-ը, որին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեղադրում է իր օգնականից 300 հազար դրամ շորթման մեղադրանքով կալանավորված analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հետ «պասով» համագործակցելու մեջ:

Կայքը գրել էր. «Դեսպանատան մեր աղբյուրները հայտնում են, որ Անի Հովհաննիսյանի հայտարարությունից մի քանի ժամ անց ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն անժամկետ արձակուրդ է վերցրել և լքել ՀՀ-ն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել