Tert.am-ը գրում է.
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի ու գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց  2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը:

Նախարարին «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը հարց ուղղեց՝  նշելով. «2010 թվականին  գյուղատնտեսությունը հայտարարվեց տնտեսության զարգացման  գերակա ճյուղ և կազմվեցին գյուղի ու գյուղատնտեսության կայուն զարգացման ծրագրեր: Առաջնահերթ հարցերից մեկը՝ կարճ ժամանակում գյուղատնտեսության մասին օրենքի ստեղծումն էր, ինչը կթեթևացներ նաև ձեր հոգսերը և գյուղատնտեսությունը ռելսերի վրա կդներ: Հիմա ե՞րբ է լինելու այդ օրենքը: Դուք իմ ու Սամվել Բալասանյանի կազմած օրենքը չհավանեցիք, բայց ձերն ո՞ւր է, ե՞րբ եք բերելու, որպեսզի մենք հավանենք ձեր օրենքը»:

Սերգո Կարապետյանը պատասխանեց, որ «Գյուղատնտեսության մասին օրենքը» մշակման փուլում է: «ԵՏՄ անդամակցության հետ կապված անհրաժեշտություն առաջացավ որոշակի շտկումներ մտցնել և առաջիկայում օրենքը վերջնական տեսքի կբերենք»,- ասաց նա:

Վահագն Մախսուդյանը արձագանքելով նախարարի ասածին նշեց. «Ամեն անգամ ասում եք ՝ էս տարի կլինի, էս տարի կլինի, հիմա կլինի՞, թե՝ չի լինի»։ «Համբերեք և կլինի»,- պատասխանեց Սերգո Կարապետյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել