Ըստ Անալիտիկ.ամ-ի դրամաշորթության համար ձերբակլավծա խմբագրի ԱԺ պատգամավորն իր «գլխին սարքել է» ՌԴ-ի դեսպանի պատվերով՝ ՎՏԲ-ի բանկում ադրբեջանական մասնաբաժինների մասին գրելու համար։ Ես առանձնապես հետաքրքրված չեմ այս ամբողջ խճճված պատմության մեջ ով է մեղավոր, ով՝ ոչ, հատկապես, որ դատողություններ և ենթարդրություններ անելու իրավասությունն այս ամենի վերաբերյալ պատկանում է միայն իրավապահ մարմիններին։

Բայց ես ուզում եմ խոսել այն աննորմալ չափսերի միջամտության մասին, որ ունեն թե ՌԴ-ի և թե արևմտյան մի շարք դեսպանտներ մեր երկրի ներքին գործերին։ Եվ եթե այդ միջամտությունն առավել քան առարկայական է, դրա մեղավորը ոչ թե այդ դեսպանատներն, որոնք հենց այդ նպատակով էլ գտնվում են Հայաստանում՝ այստեղ իրենց երկրների ղեկավարների պատվերները կատարելու համար, այլ մեր պետությունը, որի թուլության ու թերությունների վրա մեծ հաջողությամբ խաղում են գերտերությունների դեսպանատները։ Օրինակ մեր երկիրը ժողովրդավար չէ, մեր երկրում մարդու իրավունքներն անընդհատ ոտնահարվում են, կոռուպցիան հասնում է մեծ չափերի և արևմտյան դեսպանատները և ֆոնդերն իհարկե տարբեր նախպագծեր են իրականացնում այս բոլորն արատները Հայաստանում արմատախիլ անելու անկեղծ մղումներով, այլ սեփական երկրի արտաքին քաղաքական նկրտումները մեր երկրում իրագործելու նպատակով։ Բայց պետք է արձանագրենք, որ ՌԴ-ի և արևմտյան դեսպանատների միջև այս առումով շատ տարբերություններ կան։

Եթե արևմտյան գրանտներով Հայասատանում որոշակի անհատներ և ՀԿ-ներ են նախագծեր իրականացնում, ապա ՌԴ-ի դեպքում պատվեր ընդունողները մեր պետության ներկայացուցիչներն, այո, մարդիկ որոնք կատարում են ՌԴ-ի հրահանգները մեր երկրում, ինչ անհամեմատ ավելի վտանգավոր է, քան արևմտյան դեսպանատների գրանտները։ Հավատացեք Հայաստանում համասեռամոլության քարոզչության փորձերն ավելի մեղմ հանցանք է, քան երկրի համար ռազմավարական որոշումների ընդունումը ՌԴ-ի դեսապատան պատվերով ու ցուցումներով։

Ուստի այդքան շահարկված արևմտյան գրանտներն, որոնք ինչ-որ չափով նաև արևմտյան դեսպանատների ուղղորդված հեղինակազրկման արդյունք են, հավատացեք, ավելի չնչին վնաս են հասցնում մեր պետությանը քան ՌԴ-ի դիվանագիտական ն երկայացուցչությունը մեր երկրում։


Բայց բոլոր դեպքերում ոչ մի երկրի պետք չէ մեղադրել այս միջամտությունների համար, քանի որ քանի դեռ Հայաստանում այսքան խոցելի են մարդու իրավունքները, քանի դեռ մեր երկիրն ունի այսքան անսկբունքային ներքին և արտաքին քաղաքականություն, ուրմեն այս բոլոր դեսպանատներն ինչպես ուզեն, այնպես էլ կմկիջամտեն մեր երկրի ներքին գործերին, ավելին՝ կթելադրեն մեր ներքին օրակարգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել