Օրերս ԱՎԾ-ն հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն ՀՀ-ում ՀՆԱ-ն 2015 թվականին, կազմել է 5 տրիլիոն 32 միլիարդ 89 միլիոն դրամ, ՀՆԱ աճի տեմպն, ըստ այդմ, եղել է 103,0 տոկոս: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում 2015 թվականին եղել է 1 միլիոն 674 հազար 795 դրամ` 2014 թվականի նույն ցուցանիշը գերազանցելով 72 հազար 623 դրամով:

2016-ի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանման ծավալները կազմել են 375,9 միլիոն դոլար, իսկ ներմուծման ծավալները` 621,2 միլիոն, ինչպես նաև սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6 տոկոս` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 105.1 տոկոսի դիմաց:

ԱՎԾ-ի հրապարակման համաձայն գնանկումը պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 95.4 տոկոս գնանկմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել