Մոտենում է ամառը, ու դրա հետ գալիս են այդ զզվելի մոծակները, որոնք մեզ ուղղակի հանգիստ չեն տալիս այս եղանակին։ Թեև մարդը կարող է ի ծնե շատ կամ քիչ հակված լինել մոծակների խայթոցներին, կան նաև շատ գործոններ, որոնք գրավում կամ վանում են դրանց։ Եվ բարեբախտաբար, այս գործոններից որոշները քո վերահսկողության տակ են։

Ահա մի քանի գործոն, որ կարող ես հաշվի առնել, երբ փորձում ես անտեսանելի մնալ այդ անտանելի փոքրիկ միջատներից։

1. Եթե դուք առաջին կարգի արյուն ունեք, ապա հաստատ ավելի գայթակղիչ եք մոծակների համար, քան ուրիշ կարգի արյուն ունեցող մարդիկ։ Այս դեպքում, ցավոք, էլ ոչինչ չես կարող անել։

2. Մալարիայի վարակակիր մոծակները կրկնակի անգամ ավելի հակված են հղի կանանց խայթելուն։ Նույնը, հնարավոր է, վերաբերում է նաև զիկա վիրուսին, սակայն այդ ոլորտում դեռևս բավարար ուսումնասիրություններ  չեն արվել։

3. Պարզվում է, որ մոծակները ավելի շատ համակրում են գարեջուր խմածներին, քան չխմածներին։

4. Որոշ մարդիկ քրտինքի հետ արտազատում են նյութեր, որոնք գայթակղում են մոծակներին, ոմանք էլ, հակառակը, վանում են նրանց իրենց արտազատումներով։

5. Մաշկի վրայի տարատեսակ բակտերիաներ ունեցող մարդիկ ավելի քիչ գրավիչ են մոծակների համար։ Աշխատիր օծվել այդ «պաշտպանիչ» բակտերիաներով։

6. Մոծակները սիրում  են շատ ածխաթթու գազ արտազատող մարդկանց, իսկ  այդ գազից շատ են արձակում գեր կամ հաղթամարմին մարդիկ, ինչպես նաև հղի կանայք։

7. Մարզվելիս էլ պետք է զգույշ լինել, քանի որ այդ ընթացքում քրտինքի հետ կարող է կաթնաթթու արտադրվել, որն իր հերթին կգրավի ավելի շատ մոծակների, քան սովորական վիճակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել