Tert.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից առաջ հայտարարություն է արել՝ նշելով, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների մի մասին անձեռնմխելիությունից զրկելը ծանր հետևանքներ կարող է ունենալ, գրում է «Ակօս»-ը։
 
Ստամբուլում այսօր մեկնարկած ՄԱԿ-ի համաշխարհային մարդասիրական հարցերով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա ժամանած Անգելա Մերկելը երեկոյան հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Էրդողան-Մերկել հանդիպման ընթացքում քննարկվելու են փախստականների հարցով ընդունված համաձայնագրի հետագա ճակատագրին, Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ օրինագծին, մամուլի ազատության վիճակին, ինչպես նաև հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանն առնչվող հարցեր։
 
Անգելա Մերկելը երեկ հանդիպել է Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ու քննարկել քաղաքական իրադրությունը, քրդական հարցը, իրավական պետության ստեղծմանը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացին առնչվող հարցեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել