89363577_2222299_100ap_1Հյուսիսային Ֆլորիդայի համալասարանի գիտնականները վազողներին խորհուրդ են տալիս իմացական (կոգնիտիվ) գործառույթները բարելավելու համար հանել մարզակոշիկները: Պարզվում է՝ բոբիկ վազելը դրական է ազդում հիշողության վրա, գրում է toneto.net-ը:

Ուսումնասիրություններին մասնակցել են 18-44 տարեկան 72 կամավորներ: Մասնակիցները 16 րոպե վազել են սովորական տեմպով: Մասնագետների կարծիքով՝ երբ մարդը բոբիկ է վազում, ստիպված է ավելի շատ ուշադրություն դարձնել, թե որտեղ է դնում ոտքը: Հետևաբար, ակտիվանում է հիշելու գործառույթը:

Արդյունքում պարզվել է, որ բոբիկ վազողների հիշողությունը 16%-ով ավելի լավ է գործում, քան կոշիկներով վազողներինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել