150323_haider_al-abadi_obama_ap_1160ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին շաբաթ օրը հեռախոսով քննարկել են արաբական երկրում իրավիճակը և ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով Սպիտակ տանը:

Զրույցի թեմաներից մեկը դարձել է Բաղդադում և նրա շրջակայքում իրականացված վերջին ահաբեկչությունները և Իրաքի ներքաղաքական իրավիճակը:

«Նախագահը և վարչապետը համաձայնվել են, որ անհրաժեշտ է բարելավել Բաղդադում և Միջազգային գոտում (այսպես կոչված «կանաչ գոտում») անվտանգությունը՝ նշելով Իրաքում բոլոր կողմերի միջև քաղաքական երկխոսությունը շարունակելու կարևորությունը, որպեսզի երկրի ժողովուրդն իր ձգտումները կարողանա իրագործել ժողովրդավարական ինստիտուտների միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, առաջնորդները քննարկել են Անբար շրջանում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների ընթացքը իրաքյան ուժերի հարձակման լույսի ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել