Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրքական նավատորմը մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) կունենա սեփական մշակման սուզանավ։

Տվյալ նախագիծն իրագործվելու է Գյոլջուքի նավաշինարանում։ Նախագիծը հաստատվել է դեռևս 2011 թվականի հունիսի 22-ին։ Որոշվել է սուզանավի արտադրության աշխատանքների ընթացքն արագացնել:

Ընդգծվում է, որ դրանք լինելու են օդից կախվածություն չունեցող (AIP) սուզանավեր, որոնք ունակ կլինեն ջրի տակ գտնվել երկար ժամանակ՝ 15 օր։

Այդպիսի սուզանավն ունակ կլինի առանց ջրի մակերևույթ դուրս գալու անցնել Միջերկրական ծովի մի ծայրից մյուսը, կամ էլ առանց վառելանյութի լիցքավորման հասնել ԱՄՆ ու հետ վերադառնալ։

Պլանավորված է ունենալ այդօրինակ 6 սուզանավ։ Թուրքական ազգային սուզանավի մշակման գործընթացում ներգրավված են թուրքական HAVELSAN, ASELSAN, TÜBİTAK, STM AŞ, AYESAŞ, Milsoft, Meteksan Savunma և KOÇ Bilgi Savunma ընկերությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել