Չկան ռոլ մոդելներ, չկա ձևավորված էլիտա թե քաղաքական և թե մշակութային, ովքեր կլինեին ուղենիշ հասարակության համար։
Կա այն ինչ կա՝ ռաբիզ, քծնանք, զնաչոկավորներ, վերադասի կողմից նկատվելու և խրախուսվելու համար սոցիալական ցանցերում իրենց պատռողներ և անսկզբունք մարդիկ, կաշառք վերցնող և անմիջապես հետո բողոքող հասարակություն, ով բողոքում է, բայց իրեն ամենինչ դուր է գալիս։ Հասարակություն, որը չի սիրում ոչինչ անել այլ սպասում է դա անեն ուրիշները և ինքը վայելի դրա հաղթական պտուղները։
Ի սպառ բացակայում գործող ամենինչին առաջարկվող իրական այլընտրանք և դրա համար ունենք այն ինչ ունենք և արժանի ենք դրան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1689634697953409&id=100007206857866
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել