Ահա, չալարեցի՝ թարգմանեցի. շատ արդիական են:
...Քանի ազգ կխելագարվեր, եթե իմանային, թե իրականում ինչ մանր մարդիկ են իշխում իրենց վրա:
...Լեզուն մարդուն տրված է՝ իր մտքերը թաքցնելու համար:
...Դավաճանությունը մեջ ժամկետի հարց է. ճիշտ պահին դավաճանելը ընդամենը կանխատեսելու ունակություն է:
... Քաղաքականության մեջ չկան համոզմունքներ, այլ՝ հանգամանքներ:
....Ամենաազնվական զգացումը անվստահությունն է:
...Որոշ լեռներ մուկ են ծնում, որոշները՝ հրաբուխ:
....Ճիշտ մարդկանց ճիշտ տեղում դնելը կառավարման գիտությունն է, սակայն ամենադժվարը դժգոհների համար տեղ գտնելն է:
...Երբ պետությունը չի տիրապետում իր ֆինանսներին, գտնվում են դա առավելագույն անող մարդիկ:
...Պետք է սիրահարվես հանճարեղ կնոջ, որպեսզի հասկանաս, թե ինչ երջանկություն է հիմար կնոջը սիրելը:
...Որոշ պաշտոններ նման են ժայռերի՝ նրանց կարող են միայն հասնել միայն արծիվները և բացառիկ սողունները:
...Թուրը շատ հարմարավետ բան է, բայց վրան նստել չի լինում:
...Օրենքները կարելի է և բռնաբարել՝ նրանք չեն ճչում:
...Ես ներում եմ նրանց, ովքեր չեն կիսում իմ կարծիքը. չեմ ներում կարծիք չունեցողներին:
...Կարող ես անգամ նրա ոտքերն ընկնել, բայց ոչ՝ հայտնվել նրա ձեռքերում:
......Կառավարությունը թուլացնելու մի ձև կա՝ մտնել կառավարության մեջ:
...Երբ մարդկանց ուզում են տանել մահվան, ասում են՝ գնում ենք փառքի ճանապարհով:
...Հավատա միայն նրան, ով հավատում է ինքն իրեն:
....Գոյություն ունի զրպարտությունից սարսափելի ուժեղ զենք՝ Ճշմարտությունը:
...Պատերազմը չափազանց կարևոր գործ է՝ այն զինվորականներին վստահելու համար:
....Եթե ուզում ես բարձրանալ՝ ձեռք բեր թշնամիներ:
... Ով չի ապրել XVIII դարում՝ նա ընդհանրապես չի ապրել:
...Եթե դու 18 տարեկանում ծայրահեղական չես, ուրեմն՝ սրիկա ես, իսկ եթե 40 -ում պահպանողական չես, ուրեմն՝ հիմար ես:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1023908037662468&set=a.296255020427777.78801.100001298453783&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել