Հոբբին ժամանցի մի տեսակ է, որը մարդու անձնական հետաքրքրությունն է բավարարում: Գոյություն ունեն հարյուրավոր, տարատեսակ հոբբիներ, սակայն այս մեկի մասին միայն վերջերս իմացա: Չգիտեմ, իրականում դա կարելի է հոբբի անվանել, թե ոչ, բայց այլ բացատրություն չունեմ:
Օրեր առաջ ընկերական հավաքույթներից մեկի ժամանակ, ծանոթներիցս մեկի բջջայինը զանգեց, ու մի պահ քարացա Ռեքֆիեմի ահասարսուռ երաժշությունից: Ինչ-ինչ բայց Ռեքֆիեմը, որպես բջջայինի զանգ ընտրելը այնքան էլ հաջող միտք չէր: Հետո իմացա, որ մեր նորահայտ ծանոթը թուլություն ունի այն ամենի հանդեպ, ինչ կապված է մահվան, թաղման ու գերեզմանների հետ, այլ կերպ ասած, դա էլ նրա հոբբին է: Պարզվեց, որ վերջինիս դեռ մանկուց բաց չի թողել իրենց թաղամասում և ոչ մի թաղման արարողություն, ու մինչև այժմ էլ բոլոր ծանոթ-անծանոթների թաղումների <<պատվավոր հյուրն է>>, ինչպես նաև օրական երեք անգամ այցելում է գերեզմանատուն` ծնողների գերեզմանին, որն, ի դեպ, իսկական <<Կախովի այգիների>> է վերածել (ինչպես ինքը ասեց, բախտը բերել է, որ գերեզմանատունը մոտ է), ու որ ամենակարևորն է, մեծ շանսեր է ունեցել այլ երկրներ գնալու, սակայն ում հույսին պետք է թողեր գերեզմանները, եթե լքեր երկիրը: Ի դեպ, նա շատ կերսուրախ, հումորով անձնավորություն էր և առաջին հայացքից երևի թե միայն սև հագուստը մատներ նրա <<հետաքրքիր>> նախասիրության մասին:
Այ այսպիսի սարսափելի ու տարօրինակ հոբբի էլ գոյություն ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել