Այսօր ուղիղ մազերը համարվում են նորաձև, իսկ մազերն ուղղող միջոցներն ունեն սպառման շատ մեծ ծավալներ: Սակայն այն քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են մազերն ուղղելու նպատակով, բացասական ազդեցություն են ունենում մազերի առողջության վրա և մազերին ուղիղ տեսք հաղորդելու նպատակով առավել նախընտրելի է օգտագործել բնական միջոցներ, որտեղ Ձեզ կօգնի այն ամենը, ինչն առաջին հայացքից պետք է լինի միայն խոհանոցում: Վերջիններիս պարբերական օգտագործումը մազերը դարձնում են ավելի հարթ, փափուկ և ուղիղ:

Տարբերակ 1

Կաթ և մեղր: Վերցրեք մի փոքր կաթ, ավելացրեք մեղր և խառնելով ստացեք մածուկ: Առավել արդյունավետ արդյունք ստանալու համար կարող եք ելակ կամ բանան ավելացնել խառնուրդի մեջ: Տարածեք այն մազերին, սպասեք 1.5 ժամ, որպեսզի այն չորանա և լվացեք մազերը: Արդյունքն ակնհայտ է:

Տարբերակ 2

Ձիթապտղի յուղ և ձու: Այս բաղադրիչները ևս հանդիսանում են մազերի խնամքի անբաժան մասնիկները: Սակայն քչերին է հայտնի, որ ձիթապտղի յուղն ու ձուն միասին կարող են հրաշքներ գործել: Երկու ձվին խառնեք ձիթապտղի յուղ: Խառնեք և տարածեք մազերին: Սպասեք առնվազն մեկ ժամ, այնուհետև լվացեք մեղմ շամպունով: Սակայն, եթե իսկապես որոշել եք ուղղել Ձեր մազերը բացառապես բնական միջոցներով, հիշեք. Ի տարբերություն քիմիական նյութերի, որոնց օգտագործումից հետո արդյունքը միանգամից երևում է, բնական միջոցները պետք է օգտագործել պարբերաբար և միայն 1-2 ամիս անց ունենալ ուղիղ, սակայն միևնույն ժամանակ առողջ մազեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել