Հասկացանք քաղաքականացված մրցույթ էր Ռուսաստանի դեմ, բայց դրանից հետևություններ անել թե տեսեք Եվրոպայում ինչ ասեք կա՝ կաշառք, անարդարության բարձր մակարդակ, ամենաթողություն, առնվազն երևույթների ընտրովի մեկնաբանություն է և այն պրիմիտիվ ու անգրագետ հարցադրման ամրագրում, թե բա տեսեք Հայաստանի կեղծարարությունից չբողոքեք, տեսաք Եվրոպայում ինչ է կատարվում։
Եվրատեսլիը չէ եվրոպական և արևմտյան բարձր քաղաքակրթության ցուցիչը։
Եվրատեսիլի Ռուսաստանի կողմից անցկացվելու դեպքում պատկերն ըստ իս ավելի խայտառակ կլիներ և Հայաստանը ուզած թե չուզած կքվեարկեր Պուտինի ձյաձյայի ասած երկրի օգտին՝ նույնիսկ եթե դա Ադրբեջանը լիներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել