Վերջին տասնամյակում ՏՏ ոլորտի զարգացումը կարևորագույն խթան է հանդիսացել աշխարհի բոլոր զարգացած երկրների տնտեսությունների մրցունակության և արտադրողականության բարձրացման համար:

Կարևորելով ՏՏ-ի զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես երկրի տնտեսության ընդհանուր առաջընթացի և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակություն ապահովելու հիմնական գործոն, ոլորտի զարգացմանն ուղղված ակտիվ քայլեր ձեռնարկվում են նաև Հայաստանում:

Հայաստանի ՏՏ-ի ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու հերթական քայլերից է Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև նախատեսվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և հաղորդակցության ոլորտում համագործակցության» վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակմանը, հնարավորություն կտա գործարար կապեր ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և հաղորդակցության ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների հետ:

Նշենք, որ ՏՏ ոլորտի զարգացումը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական ենթակառուցվածքի զարգացմանը, կբարձրացնի տեխնիկական կրթությամբ շրջանավարտների թիվը և որակավորումը: Ռազմավարության արդյունավետ իրականացումը կնպաստի, որպեսզի Հայաստանն առավել ճանաչելի դառնա աշխարհի այլ առաջատար տեխնոլոգիական երկրների շարքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել