Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցան հուսադրող իրադարձություններ, հանվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի` Վրաստան մուտքի արգելքը, բանտից ազատվեց քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը, ազատվեցին նաև այլ հայ բանտարկյալներ, ովքեր իրականում իրենց հայացքների համար էին բանտարկված, դադարեցվեց Վրաստանի պառլամենտի նախկին պատգամավոր Մելիք Ռայիսյանի նկատմամբ հետախուզումը: Այս քայլերն իսկապես հույս են ներշնչում, որ Վրաստանում կվերանա վախի մթնոլորտը, կհարգվեն ազգային փոքրամասնությունների իրավունքները, հնարավորոթյուն կընձեռվի Վրաստանի հայերին ինտեգրվելու՝ պահպանելով ազգային դեմքը: Լրիվությամբ հասկանալի է Վրաստանի նախկին իշխանությունների հիստերիան այս կապակցությամբ, հասկանալի է նաև նախկին իշխանությունների կամակատար մի քանի ստրկամիտ հայերի տխրությունը, քանզի, թերևս, կզրկվեն Ջավախքի անվան տակ բիզնես անելու հնարավորությունից: Նմաններին խորհուրդ կտամ կարդալ Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» կամ Էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքն ու նրա փիլիսոփայական մեկնաբանությունները:
Միասնական, իրատեսական, առողջ քայլեր անելու դեպքում կշահեն ոչ միայն Վրաստանն ու Հայաստանը, այլ նաև երկու պետությունների միջև յուրատեսական կամուրջ հանդիսացող Ջավախքն ու, առհասարակ, Վրաստանի հայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել