Նախ, մեր ժամանակներում արևմտյան աշխարհը կառավարվում է տարանս-կոնտինենտալ ֆիննանսական կայսրությունների կողմից, որոնք խմբավորված են ամերիկյան IMF - International Monetary Fund և Լոնդոնյան WBG - World Bank Group կորպորացիաների շուրջ, և այս կամ այն երկրի շահերը ու այդ երկրների ժողովուրդներն իրականում սուբյեկտ չեն, և ոչինչ չեն որոշում: Այս երկու ֆինաննսական կլան-կայսրությունների մեջ, շահերի բերումով, մտնում են մի քանի տասնյակների հասնող բանկային կորպորացիաներ: Գաղտնիք չէ, որ համաշխարհային քաղաքական սովնակը կառավարող ֆինաննսական խումբը 2012 թվականից հետո պառակտվել է և կա հստակ հակամարտություն: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը պատահական արդյունք չէր՝ կա արևմտյան տրանսկոնտինենտալ ֆինաննսատնտեսական երկու կլանների միջև հակամարտությունը, որի արդյունքում հանձինս Չինաստանի, Իրանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական նոր խաղացողների ինքնուրույն հայտեր առաջադրվեցին:

Ինչ վերաբերում է Պուտինյան ադմինիստրացիային, ապա եթե Ռոսւաստանի տնտեսական հիմքը նրա էներգոկիրներն են, և բացահայտ է, որ դրանք օտարերկրյա սեփականություն են (նույնիսկ ըստ ռուսական տնտեսագետների տվյալների), և ավելին՝ ռուս օլիգարխների կապիտալները Լոնդոնի և Բրյուսելի բանկերում են տեղադրված, ապա կեղծ ազգայնական խաղացող ու երկրի շահերից ճամարտակող Պուտինն իրականում չէր էլ կարող լինել այն՝ ինչ ուզում է տեսնել ռուս հանրությունը: Նա ուղղակի նշանակված կատարող է, որը մինչև այժմ դեռ չի էլ փորձել զինվորից դառնալ գեներալ՝ իր խաղն ունենալ համաշխարհային "շախմատային" դաշտում:

Ռուսաստանի ողջ էներգոկիրների սեփականանության փաթեթների մեջ շատ մեծ է Լոնդոնյան կլանի մասնեբաժինը: Ռուսաստանի վերին էլիտան, Պուտինով հանդերձ, Լոնդոնյան կլանի դրածոն է: Պուտինյան ռեժիմը ոչ թե մտահոգ է Ռուսաստանի երկարատև շահերով, այլ տրանսկոնտինենտալ իր կլանի շահերը սատարելով: Ռուսաստանի այսօրվա պետական քաղաքականությունը հօգուտ Ադրբեջանի ակնհայտ ցցուն փաստ է, որի հիմքում ընկած են էներգետիկ ու հաղորդակցային խնդիրները, այսինքն ռուսական էներգոկիրների սեփականատեր հանդիսացող տեղական չինովնիկների և արևմտյան` Լոնդոնյան կլանի շահերը: Եվ ահա, այսօր, խնդիրը հետևյալում է, թե ռուսական (Ռոդշիլդյան) նավթի ու գազի, ինչպես նաև ապրանքաշրջանառության համար ստեղծված՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան համաձայանգիրը (Коридор «Север – Юг» составит конкуренцию маршруту через Суэцкий канал) որքանո՞վ է համաձայնեցված ամերիկյան՝ Ռոկֆելլերյան կլանի հետ, որն ունի աներկբա լծակ փլուզելու այս համաձայնագիրը: Իսկ Լոնդոնյան կլանը սկսել է նոր՝ շատ կեղտոտ խաղ խաղալ - իսլամական աշխարհը հանել արևմտյան քաղաքակրթական աշխարհի դեմ: Մի քանի օր առաջ "ընտրված" Լոնդոնի իսլամ նոր քաղաքապետը այդ քաղաքականության արդյունքն է:

Համաշխարհային տնտեսաքաղաքական իրավիճակը, և աշխարհաքաղաքական շահերի անհաշտ հակադրությունն այսօր իրենից ներկայացնում է մեծ պատերազմից առաջ հակադիր խմբավորումների ձևավորման, իսկ արտաքինից սպասողական սառեցված հանդարտության պայթունավտանգ իրադրություն:

Արցախի հակամարտությունը տեղայնական՝ տարարածաշրջանային չէ: Այն աշխարհաքաղաքական շահերի հակամարտության խաչմերուկում հայտնված խնդիրներից մեկն է: Եվ ուրեմն, Արցախի հակամարտությունը կարող է վերջնականապես լուծվել միայն համաշխարհային շահերի հակադրությունների և լուծումների ընդլայնակի սովնակում:

Ամեն ինչ ունի իր ժամանակը…
Կգա ժամանակը, և Հայաստանը պե՛տք է չեղյալ հայտարարի 1921 թվականի Մոսկվայի ոչ իրավական պայմանագիրը, և հանդես գա որպես Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ինքորոշման իրավունքների պաշտպան, և այսօրվա արհեստական Ադրբեջան կոչված վարչական միավորը կլուծարվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել