Ռուսաստանը հիտլերյան ֆաշիզմի դեմ հաղթանակը փորձում է սեփականաշնորհել։ Ամեն տարի հաղթանակի տարեդարձը մեծ շուքով նշվում է Կարմիր հրապարակում, հրավիրվում են տարբեր երկրների նախագահներ, տեղի է ունենում զինվորական շքերթ՝ սպառազինության ցուցադրումով, այս օրը Ռուսաստանը դարձրել է երկրի գլխավոր տոնը։ Ռուսաստանը ցանկանում է տպավորություն ստեղծել, որ պատերազմում հաղթել է Ռուսաստանը միայնակ ։ Տոնակատարություններին հրավիրված նախագահներից ոչ մեկի, առավել ևս Ռուսաստանի նախագահի, մտքով չի անցնում, որ առաջին համաշխարհայինում տարված հաղթանակի միջոցառումները կարելի է կազմակերպել ամեն տարի նախքին Խորհրդային հանրապետություններից մեկում։ Հաղթանակի սեփականաշնորհման, կայսրական նկրտումները ցուցադրելու գործիքներից մեկն էլ դարձրել է Գեորգևյան ժապավենը։ Էս ժապավենը գործածության մեջ է դրվել դեռ 1768-ին՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո այն դուրս է եկել գործածությունից՝ որպես ցարական Ռուսաստանի բանակի խորհրդանիշ։ Այնուհետև գործածվել է միայն սպիտակգվարդիականների կողմից։
Մեծ հայրենական պատերազմի հետ չառնչվող Գեորգիևյան ժապավենը դարձել է Ռուսական կայսրության խորհրդանիշերից մեկը, որի ակտիվ ներդրումը, շրջանառումը հայաստանյան իրականության մեջ անթույլատրելի է՝ դրանով կամովին մեզ գցում ենք այդ կայսրության գիրկը։
Հ․Գ․ Ղրղզստանը այս տարի հրաժարվել է Գեորգևյան ժապավենից, դրա փոխարեն օգտագործելու են իրենց դրոշի գույներով ժապավեն՝ Հաղթանակի ժապավեն անվանումով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել