Կիսվեմ վերջապես
Սերժ Սարգսյանը - երկիրը տանում է դեպի ապահով Հայաստան. ճիշտ է, ժողովուրդը իր հետևից մի տեսակ չի հասցնում, ու երևի էնքան էլ չի ուզում կամ ուզում է, բայց քանի որ նախկինում լավ չի հավատացել, դրա համար էլ չի փոխվել ոչ մի բան:
Րաֆֆի Հովհաննիսյանը - պոստեռում որ դեմքին եմ նայում,  ամբողջ լավատեսությունս, որ ունեի, կորում է, էս մարդուն սիրում են բոլորը, իսկ իր թիմակիցները ռեալ հավատում են, որ ՀՆԱՐԱՎՈՐ է նա դառնա ՀՀ չորրորդ նախագահ, բայց ես կուզենայի երկրիս առաջնորդի դեմքին վստահություն տեսնել, կամ ժողովրդին բնութագրող թախիծ կամ տրտմություն:
Հրանտ Բագրատյանը - դե էս մարդը ահագին փող ունի, գիտի, որ չի ընտրվելու, բայց ութ միլիոն տվել է, որ ժողովուրդը լսի իր ծրագիրը, իսկ նախկին գործընկերներն էլ փոխանակ օգնեն, նախանձից մյուս թեկնածուներին են քնլգում, ձեռ առնում ու վատաբանում, մի բան կարող եմ հավելել՝ ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնական ուժի մեջ է:
Պարույր Հայրիկյանը - դե ինքը պետք ա դներ, թե չէ էդ մարդուն կմոռանանք, իսկ նա ազգի համար ահագին բան է արել, երևի արել է, դե արած կլնի էլի:
Արման Մելիքյանը - էս մարդու վրա զարմանում էմ, ո՞նց կարելի է ղարաբաղցին ղարաբաղցու դեմ թեքնածություն դնել, Քոչարյանը հստակ ասեց չէ՞, որ անընդունելի է նման բան:
Անդրիաս Ղուկասյանը - իրանը բոլոը գիտեն, որ ֆինանսավորում կա, մեկի խնդրանք-պահանջ ֆինանսավորմամբ մի բան անում է, դե երևի մի բան կփոխի դե երևի:
Վարդան Սեդրակյանը - էպոս, կոշիկ, լիքը փող, միայն կավելացնեմ. С точки зрения банальной эрудиции каждый индивидуум, критически мотивирующий абстракцию, не может игнорировать критерии утопического субъективизма, концептуально интерпретируя общепринятые дефанизирующие поляризаторы, поэтому консенсус, достигнутый диалектической материальной классификацией всеобщих мотиваций в парадигматических связях предикатов, решает проблему усовершенствования формирующих геотрансплантационных квазипузлистатов всех кинетически кореллирующих аспектов.
Արամ Հարությունյանը - միակ բանական քայլը էս մարդու կողմից հրաժարվելն էր, որ արեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել