Ամփոփելով ապրիլ ամիսը ներկայացնում ենք հեռուստալսարանի չափում իրականացնող աշխարհում հեղինակավոր երեք ընկերություններից «Նիլսեն Ատմոսֆեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության «Ատմոսֆեր Արմենիայի» տրամարդրած տվյալները, որտեղ տոկոսային տվյալներով արտացոլված են հայաստանյան ամենադիտված հեռուստաալիքներն ու հաղորդումները։
Գրաֆիկներում ներկայացված են միայն մայրաքաղաքի տվյալները, իսկ մոնիտորինգի առարկան եթեր հեռարձակվող հաղորդումների հիմնական թողարկումներն են։

Եվ այսպես 2016 թվականի ապրիլ ամսվա ամենադիտվող հեռուստաալիքը եղել է «Արմենիան»՝ 2․81% ռեյտինգով: Երկրորդ տեղում «ԱԹՎ»-ն է, երրորդում՝ Շանթը:

Լրատվական հաղորդումներից ամենադիտվողը ապրիլ ամսին եղել է «Ժամը» լրատվականը, որը հեռարձակվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ։ Երկրորդ տեղում «Շանթի» «Հորիզոնն է»՝ 7.19 տոկոս ռեյտինգով: Երրորդ ամենադիտվող լրատվական հաղորդումը «Հ1»-ի «Առաջին լրատվականն» է:


Հեռուստասերիալների աշխարհում ապրիլ ամսին առաջատարը եղել է «Արմենիան»։ «Արմենիայով» հեռարձակվող «Առաջնորդները» հեռուստասերիալը առաջին հորիզոնականում է: Երկրորդ հորիզոնականում «Կենտրոնի» «Երանի» հեռուստասերիալն է 7.2 տոկոս ռեյտինգով:


Ապրիլ ամսվա ամենադիտվող սիթքոմները եղել են «Ֆուլ հաուսն» ու «Դոմինոն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել