Ամփոփելով ապրիլ ամիսը ներկայացնում ենք հեռուստալսարանի չափում իրականացնող աշխարհում հեղինակավոր երեք ընկերություններից «Նիլսեն Ատմոսֆեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության «Ատմոսֆեր Արմենիայի» տրամարդրած տվյալները, որտեղ տոկոսային տվյալներով արտացոլված են հայաստանյան ամենադիտված հեռուստաալիքներն ու հաղորդումները։
Գրաֆիկներում ներկայացված են միայն մայրաքաղաքի տվյալները, իսկ մոնիտորինգի առարկան եթեր հեռարձակվող հաղորդումների հիմնական թողարկումներն են։
Եվ այսպես 2016 թվականի ապրիլ ամսվա ամենադիտվող հեռուստաալիքը եղել է «Արմենիան»՝ 2․81% ռեյտինգով: Երկրորդ տեղում «ԱԹՎ»-ն է, երրորդում՝ Շանթը: