Ազատ առևտրի գոտի Եվրոպայի հետ՝ յոթ դար առաջ... Ներկայացնենք մի ուշագրավ միջնադարյան փաստաթուղթ. 1331 թվականի նոյեմբերի 24-ով թվագրված և Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն 4-րդի (1320-1341) կողմից ստորագրված հայերենով հրամանագիր: Այս հրամանագրով թագավորի կողմից առևտուր կազմակերպելու հատուկ տնտեսական արտոնություններ էին տրվում սիցիլիացի («Սծիլիանք») վաճառականներին՝ Կիլիկիայի հայոց թագավորության բոլոր նավահանգիստներում ու քաղաքներում ազատ ելումուտի իրավունքով: Փաստաթղթի ներքևում՝ կարմիր ներկով Լևոն 4-րդի բնագիր ստորագրությունն է. «Լեւոն Թագաւոր Ամենայն Հայոց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել