Մինչև կռիվը շատ մարդ բողոքում էր, որ մեր հասարակության խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ մենք հերոսացնում ենք կրիմինալը ու շատերը հիանում են քրեական աշխարհով։

Այսօր տեսնում եմ, որ շատ նման մարդիկ, ովքեր հենց այս կետերով ժամանակին գանգատվում էին, դրած ինտենսիվ տարածում են, թե իբր օրենքով գողերը գլխագին են նշանակել Քյարամին գլխատած վիժվածքի համար․․․

Ժողովուրդ, ինչի՞ հետևից եք ընկել։ Նախ նշեմ, որ դեռ հարցական է նման լուրի իսկությունը, որովհետև բնավ չհանդիսանալով բլատնոյ ռոմանտիկայի սիրահար, չհիանալով հանցավոր աշխարհհով, այդուհանդերձ, որքանով հասկանում եմ՝ գողական «պանյատներով» օրենքով գողի թեմա չի դա։ Հետո էլ, ենթադրենք անգամ այդպես է․․․ ուրեմն մի քանի տասնյակ հազար հաշվող զորքը հե՞չ, գողականները պետք է պատժեն, հա՞․․․

Պատմական բացառիկ շանս ունենք՝ ողնաշարներս ուղղելու, ու սխալները գիտակցելով՝ դրանք վերաիմաստավորելու և ուղղվելու, իսկ մարդիկ ինչի՞ հետևից են ընկել։ Արխային եղեք, ակտիվ մարտական գործողությունները երբ սկսեն, էդ վիժվածքը մի զինվորի կռաստվի, ով մեծ հաճույքով ու անվճար կանի իր գործը, իսկ գողականները թե 100,000 դոլար ազատ փող ունեն՝ թող խոսքի բանակին ուղղեն․ չի խանգարի հեչ։

Հ․Գ․ Գողական «պանյատներով» զինվորն էլ հարգի չի՝ համազգեստ և ուսադիր է կրում։ Ասեմ իմանաք, էլի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել