Խաչերթ ազնիվ սիրո բարեխոս զորավոր Զորավար Սուրբ Սարգսի բարեխոսությանն ընդառաջ: Երիտասարդների առաջարկով Սուրբ Սարգսի տոնակատարություններին ավելացավ ևս մեկ միջոցառում: Հունվարի 26-ին` ժամը 14:30-ին, Երևանի (Կոնդ) Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ դեպի Սիրահարների այգի: Հոգևորականների առաջնորդությամբ մասնակից երիտասարդներին կուղեկցեն Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորը, դրոշակակիրներ և թմբկահարներ: Խաչերթի մասնակիցները Սիրահարների այգում կմիանան տեղի ունեցող յուրահատուկ համերգային ծրագրին: Միջոցառման կազմակերպիչ ԱՀԹ-ի Սուրբ Սարգսի տոները կազմակերպող աշխատանքային խումբ` Մհեր Գասպարյան, Էլզա Մանուկյան, պատասխանատու` Տեր Հակոբ քահանա Խաչատրյան: Կմասնակցեն` ԱՀԹ-ի հոգևոր դաս, երիտասարդներ-պատասխանատու` Տեր Եսայի քահանա Արթենյան և Արարատ հոգևոր միության ատենապետ, ՀԵՀԵԿ գրասենյակի պատասխանատու Գևորգ Մկրտչյան, Թեմական երիտասարդական հոգևոր խորհրդի գրասենյակի պատասխանատու Հեղինե Մարգարյան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տներ՝ առաջնորդությամբ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի, Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպություն՝ առաջնորդությամբ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանի, ՀԵՀԵԿ բուհական հանձնաժողով-՝ առաջնորդությամբ Գեղամ Սարկավագ Ավետիսյանի, Միաբաններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողով: Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա՝ պատասխանատու` Մարիամ Մարտիրոսյան: Երիտասարդություն Հասարակական Կազմակերպություն - պատասխանատու` Արմեն Ղուկասյան, և տարբեր երիտասարդական կազմակերպությունների բազմաթիվ երիտասարդներ: Սիրելի երիտասարդներ, միացեք մեզ և մեր Խաչերթով աղոթքին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել