Պարզվում է նոր ավանտյուրիստներ են հայտնվել, ովքեր օգտվելով ապրիլյան իրադարձությունենրի ընթացքից, մարտական գործողության մասնակցի անվան տակ դիմում են բանկերին՝ իրենց վարկը զրոյացնելու խնդրանքով:

Ընկերներս, ովքեր տարբեր բանկերում են աշխատում, բարձրաձայնեցին, որ ապրիլին տարօրինակ ակտիվություն է եղել ու երբ ստուգել են մարդկանց ինքնությունը, ապա պարզվել է, որ նրանց մի մասը ոչ միայն մարտական գործողությունների մասնակից չի, այլ նույնիսկ չի էլ ծառայել:

Փաստորեն այս իրավիճակից ցանկանում են օգտվել մի շարք սրիկաներ, որոնք երկրի համար այս դժվարին պահին զինվորի կողքին գտնվելու փոխարեն փորձում են զինվորի փայ արտոնություններից օգտվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել