Tert.am-ը գրում է.
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում որոշ ընդդիմադիրների այն պնդումները, թե Ընտրական օրենսգրքի շուրջ  կոնսեսուս չկա, պատասխանեց, թե ԸՕ-ն անցավ այն դեպքում, երբ իշխանական պատգամավորների թիվը շատ ավելի քիչ է:

«Տեղեկացնեմ, որ երեկ 98 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ Ընտրական օրենսգիրքն անցավ այն դեպքում, երբ իշխանական պատգամավորների թիվը շատ ավելի քիչ է: Ընդ որում, բացի ՕԵԿ խմբակցությունից, որը չի մասնակցել քվեարկությանը, բոլոր ընդդիմադիր խմբակցություններում եղել են պատգամավորներ, ովքեր կողմ են քվեարկել օրինագծին: ԲՀԿ-ն, որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, հիմնակնում դրական է քվեարկել: Ժառանգությունից Ռուբիկ Հակոբյանը կողմ է քվեարկել, Թևան Պողոսյանը՝ ձեռնպահ: ՀԱԿ-ից կողմ է քվեարկել Լյուդմիլա Սարգսյանը, ՀՅԴ-ն կողմ է քվեարկել, ՀՀՇ-ից Ալեքսանդր Արզումանյանը կողմ է քվեարկել: Սա է իրական կոնսոլիդացիան: Կարծում եմ՝ նման պատկեր կլինի նաև երկրորդ և երրորդ ընթերցումների ժամանակ»,-ասաց նա:


Նշենք, որ այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը կոչ էր անում իշխանություններին չթաղել Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված կոնսեսուսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել