ԱԺ քառօրյան մտնում է բեքգրաունդ: Արդեն չորրոդ օրն է` պառլամենտում քննարկվում է Ընտրական օրենսգիրքը: Քննարկուներն անցնում են գրեթե դատարկ դահլիճում և բավականին տաղտկալի մթնոլորտում: Այսօր մթնոլորտը շիկացրեց ԱԺ-ի միակ ժառանգականը:

Մտքերի փոխանակման ժամանակ Զարուհի Փոստանջյանը նշեց. «Հրաժարական պետք է տային ոչ թե ՊՆ պաշտոնյաները, այլև Սերժ Սարգսյանը, ով կարող էր կանխել թափված երիտասարդների արյունը: Ոչ մի թիզ հող թույլ չենք զիջի, դա պետական դավաճանություն է»:

Դահլիճը բուռն արձագանքեք Փոստանջյանի ելույթին: Խոսրով Մելիքիչը բորբոքված հայտարարեց. «Եթե ելույթն ուղիղ հեռարձակվեր Ադրբեջանի Միլի մեջլիսում, ապա բուռն ծափողջույնների կարժանանար, ոչ թե նրա համար, որ քննադատում եք ՀՀ-ն, այլ որ ձեր ասածները հասանելի են ադրբեջանական քարոզչամեքենայի համար: Ձեր ասածը որևէ աղերս չունի իրականության հետ»:

Խ.Հարությունյանի թեզն ավելի գունավորեց ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը, ով Զարուհու ելույթն անվանեց դավաճանական. «Այնպիսի տպավորություն է, թե մենք ամեն հավաքվում ենք այս դահլիճում, որ լսենք տիկին Փոստանջյանի ծուղրուղուն»:

Իր նախկին լրագրողական փայլատակումն արեց Նաիրա Զոհրաբյանը, ով շնչակտուր ելույթում նշեց. «Բացարձակ անբարոյական է այստեղ բանակում՝ առաջնագծում զոհված զինվորի արյունը շահարկել: Որևէ մեկն իրավունք չունի այստեղ իր ճղճիմ անձնական բոնուսները հավաքելու համար շահարկել բանակում զոհված զինվորների արյունը: Դա անբարոյական է զոհվածների և նրանց ծնողների հանդեպ: Նրանց ծնողները մեզանից որևէ մեկին իրավունք չեն տվել այստեղ իրենց քաղաքական դիվիդենտները հավաքելու համար շահարկել նրանց արյունը: Վե՛ր ընկեք ձեր տեղը և ձեր խնդիրը փորձեք լուծել բացառապես քաղաքական բանավեճի բարոյական շրջանակներում»:

Արտաշես Գեղամյանի դիտարկումը փաստական էր, նա հայտարարեց, որ չորս ժամ առաջ Էրդողանը հայտարել է, թե Հայաստանում խուճապ է և կոշտ քննադատություն է հնչեցնել նախագահ Սարգսյանի հասցեին, նույն բանը րոպեներ առաջ պաշտպանեց ԱԺ-ում ոմն Փոստանջյան:

Հերթական անգամ երկրի թիվ մեկ ամբիոնը վերածվել էր պլինտուզից ցածր մակարդակի հարթակ, որտեղ քննարկում էին ոչ թե պետական և ազգային հարցեր, այլ այն ուղղակի նման էր փողոցային ռազբորկայի: Փոխադարձ անբարոյականության կոչերի արդյունքում այպիսի տպավորություն էր, որ էլ մեջները նորմալ մարդ չմնաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել