Tert.am-ը գրում է.
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի թաքցնում, որ հետագայում կցանկանար գլխավորել Միլանի «Ինտերը»:

«Հեռախոսազրույց եմ ունեցել Ձանետիի հետ եւ չեմ վախենում խոսել այդ մասին: «Ինտերից» վերջերս եմ հեռացել: Հիանալի հիշողություններ եմ ունեցել որպես այդ ակումբի խաղացող: Այժմ նպատակ եմ դրել վերադառնալ այնտեղ մարզչի կարգավիճակում»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է «AS»-ը:

Հիշեցնենք, որ Ինտերի կազմում Սիմեոնեն խաղացել է 1997-ից 1999 թվականներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել