Էս մեր ժողովրդի կասկածամտությունը սպանում է: Ավտոբուսի պատահարի պաշտոնական վարկածի քննադատներին խորհուրդ կտամ նախ հիմնավորել, թե իրականությունն ինչու պետք է թաքցնեն??Հետո, ինչ մի մեծ բան է տրոտիլ գտնելը, որ զարմանում եք: Եթե մեկը ատրճանակով մարդ է սպանում, ինչու հարց չի ծագում, թե այդ ատրճանակը շուկայից կամ խանութից է գնել??Առավել ևս ինքնաշեն ատրճանակ սարքելը զոռ գործ է, ինքնաշեն պայթուցիկ սարքելու ինչքան ասես ռեցեպտ՝ ինտերնետում լցրած: Ի դեպ, պայթուցիկի հետ վարվելու համապատասխան հմտությունների բաացակայությունն էլ կարող էր դառնալ պայթյունի պատճառ, ոչ թե հավանական հանցագործի կամիկաձե լինելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել