Մարդը, ով իր կյանքը զոհում է հանուն մնացածի ինձ համար սուրբ է :
Ղարաբաղյան պատերազմը կարևոր էր մեզ համար ոչ միայն որոշ տարածքների ազատագրման ,այլ հայի որպես անհատի կայացման,համախմբման ու ստրուկի դիմակից ազատվելու համար :
Պատերազմն ինքը որքան որ ցավալի ,բայց մեր նման ազգերի համար միևնույն ժամանակ կարևոր նշանակություն ունի : Ինչպես նոր ծնված երեխայի մոտ է լույս աշխար գալուց սկսում արտահայտիչ լինել նրա բնավորության գծերը,այնպես էլ մեզ մոտ՝ պատերազմ բառի ծնվելու հետ միասին սկսում է ծնունդ առնել իրար նեցուկ լինելու ,համախմբվելու և մեր միջի թշնամուն խեղդելու գենետիկ հատկությունը :
Աստվածածին սուրբ Մարիամի նման սուրբ են այն ծնողները,որոնք իրենց երեխային հողին են հանձնում ոչ որպես սպանված ու խոցված զինվորի,այլ որպես հերոսի՝ մարդու ,որի կյանքը ոչ թե կրճատվում,այլ հավերժ ապրում է յուրաքանչյուր հայի հետ ու ամեն նոր ծնված երեխայի հետ կրկին վերածնվում :
Ես կարծում եմ ,որ սրբադասման արժանի են ոչ միայն մեր 1.500.000 հայերը,այլև մեր հողի համար կռիվ տված յուրաքանչյուրը :Ինձ համար եռաբլուրը ոչ թե սգի,այլ ոգեկոչման,ապրելու ուժ տվող,գոտեպնդող վայր է :Մի վայր , որտեղ հողին ենք հանձնել ոչ թե զինվորների,այլ սրբերի,որոնք Հիսուսի պես սովի ու չարչարանքների ենթարկեցին իրենց ու իրենց զոհաբերեցին հանուն իմ՛ ու Ձեր երեխայի վաղվա ապագայի :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել