«Պրինտերը համադրել թե չհամադրել»․ այս հարցը նորաձևության աշխարհում ամենաբուռն քննարկվողներից է։ «Միքս-պրինտ» հասկացությունը ոմանք սվիններով են ընդունում, շատերն էլ այն նորաձևության վերջին խոսք են համարում։ Ճշմարտությունն իրականում մեկն է․ պրինտերը միքսել կարելի է, բայց ծաղրածուի չվերածվելու համար դա պետք է անել գրագետ ու զգույշ։

Այս fashion  հնարքը ոճաբանների դիտարկմամբ՝ բավական ռիսկային է, դա է պատճառը, որ չսխալվելու համար նրանք խորհուրդ են տալիս պրինտային հագուստն ու աքսեսուարները համադրել հարթ ու միագույն հագուստի հետ։ Պրինտերի սխալ համադրման արդյունքում հնարավոր է ոչ միայն զավեշտալի տեսք ունենալ, այլև տեսողականորեն մարմնին անցանկալի ծավալ հաղորդել։ Այսօր մենք կփորձենք հեշտացնել ձեր գործը և կառաջարկենք պրինտերի գրագետ համադրման մի քանի պարզ կանոն։  Սկսեցինք։

1․Պրինտերը համադրելիս կարևոր է հիշել․ խոշոր պրինտը խոշորացույցի դեր է կատարում։ Մանր ու խոշոր պրինտերը միքսելիս աշխատեք այնպես անել, որ մարմնի անցանկալի հատվածները ծածկվեն մանր պրինտով, առավելություններն ընդգծեք խոշորով։ Օրինակ, եթե որովայնի հատվածում որոշ խնդիրներ ունեք, ապա նախապատվությունը տվեք ծաղկային մանր պրինտին, այն, օրինակ, կարող եք համադրել  ուղղահայաց հաստ զոլերով տաբատի կամ կիսաշրջազգեստի հետ։

2․ Բոլոր կանայք երազում են սլացիկ երկար ոտքերի, ախորժելի կլորավուն կոնքերի և փարթամ կրծքի մասին (ամեն դեպքում՝ զգալի մասը)։ Պրինտերն այս հարցում մեզ կարող են օգնության հասնել։ Նպատակին հասնելու համար ոճաբանները խորհուրդ են տալիս մարմնի ստորին հատվածի համար ընտրել ուղղահայաց գծեր, զոլեր ու պատկերներ ներառող պրինտեր։  Իսկ վերին հատվածի համար՝ օվալաձև կամ կլորավուն պրինտեր:

3․Առանձնահատուկ ուշադրության է արժանի անիմալիստկան պրինտը։
Այն մեկ այլ անիմալիստականի հետ համադրել չի կարելի։ Օրինակ, վագրային և պիտոնի պրինտի համադրությունը ցանկալի համադրություն չէ։ Գոյություն ունի նաև մեկ այլ ծայրահեղություն։ Մարդիկ հաճախ ասում են, որ անիմալիստական պրինտ առահասարակ կրել չի կարելի։ Ոչ, կարելի է, այժմ այն շատ նորաձև է, պարզապես անիմալիստական պրինտով պետք է լինի հագուստի միայն մի բաղադրիչը։  

4․Պրինտի երկուսից ավելի տարատեսակ միքսելը վտանգավոր է։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել