Լավրովը միանշանակորեն հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությունը ժամանակին համաձայնել է Կազանի փաստաթղթին: Նալբանդյանն էլ հաստատեց դա, ավելացնելով, որ Բաքուն է այդ փաստաթուղթը մի քանի անգամ մերժել....

Իսկ արդյո՞ք հայանպաստ է այդ փաստաթուղթը, որին Հայաստանն համաձայնել է. ինչքանով ծանոթ եմ դրան, հայանպաստ չէ, մոտավորապես այն է, ինչի մասին այս օրերին խոսվում է որպես լավրովյան փաստաթուղթ. այսինքն՝ որոշ տարածքների զիջում Ադրբեջանին, փախստականների վերադարձ, խաղաղապահների տեղակայում ու ԼՂ-ի կարգավիճակի՝ անորոշ ժամանակի մեջ ճշգրտում....

...Եթե Ադրբեջանը մերժել է այդ փաստաթուղթը, դա դեռ միանշանակ չի նշանակում, որ այն հայանպաստ է ու դրա համար է մերժել. Ադրբեջանը մերժել է, քանի որ ուզում է՝ ամբողջը ու միանգամից, առանց որեւէ փոխզիջման...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել