Պատճառի դեմ բողոքեք ոչ թե հետևանքի։
Ռուսները ընդամենը բիզնես են անում ու ունեն կոնկրետ շահ որին հետամուտ են լինում։
Մենք չգիտենք մեր ուզածն ինչա։ Չեք ուզում ռուսը զենք վաճառի նենց արեք մեր տնտեսության կարևորագույն ոլորտները իր ձեռքում չլինեն, նենց արեք քաղաքականության մեջ նվազի Ռուսաստանի դերը։ Թող Ռուսաստանի դերակատարությունը Հայաստանում լինի հնարավորինս օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, քանզի գերտերություն է, առավել ևս իր ազդեցության գոտում ենք, ինչի պատճառով չենք կարող ընդհանրապես ազդեցության չենթարկվել։ Սուբյեկտիվ հանգամների ազդեցության բացառումը կօգնի մանևրել գերտերությունների շահերի արանքում։
Խնդիրները մեր մեջ ման գանք, ոչ թե պոպուլիզմ դրսևորենք ու արյունոտ սապոգ նվիրենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1680894635494082&id=100007206857866
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել