Օբաման նորից չի արտասանելու «Genocide» բառը: Ամեն տարի այս օրերի թերթերի նույն վերնագիրը: Ժամանակն է հասկանալ, որ չի կարելի եղեռնի ճանաչմանը ուղղել Հայաստանի ու սփյուռքի ամբողջ ներուժը, ճանաչումը դարձնել համահայկական իդեա: Մի տարի է անմոռուկը դոշներին ման են գալից, մտածում են ինչքան երկար անմոռուկ կրեն, էնքան հայրենասեր են: Հիմա կսկսվի՝ մոմերով երթ, ջահերով երթ.....: Էնքան մտածեցինք եղեռնի ճանաչման մասին, որ կանգնեցինք երկրորդ եղեռնի սպառնալիքի տակ:
Ժամանակն է ազատվել անմոռուկային մտածելակերպից ու արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ու սփյուռքի ամբողջ էներգիան ուղղել Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել