Այսօր Լոռու մարզի Աքորի գյուղում Գևորգ Գևորգյանի հոգեհանգիստն էր։ Կարիք կա՞ ասելու, որ ծայրահեղ աղքատ ընտանիքից էր Գևորգը, 2-րդը՝ 6 երեխաներից, այսինքն՝ իրենից հետո 4 անչափահաս երեխա կա ընտանքիում։ Կա՞ մեկը, որ կմտածի, որ այս ընտանիքը բացի այս ժամանակավոր ակցիաներից, որ ժողովուրդն է անում, կստանա պետության հոգածությունը։ Լրագրողական գործունեությունս սկսել եմ արցախյան ազատամարտի տարիներից և ուզում եմ հատուկ շեշտադրել, որ 90-ակաների զոհերի, վիրավորների ընտանիքները շարունակում են ապրել ծայրահեղ ծանր պայմաններում, մի շարք ազատամարտիկներ սովամահ եղան, շատերը դեղի ու տարրական կարիքների փող չունեն, ապրում են կիսաքանդ ժամանակավոր կացարաններում։ Հարկավոր է օրենք՝ արցախյան շարունակվող ազատամարտի մասնակիցների մասին, ինչպես դա անում էր սովետը, հիշո՞ւմ եք «инвалиды и участники ВОВ обслуживаются без очереди» և մի շարք արտոնություններ՝ մեքենա, բնակարան, թոշակ, անվճար դեղորայք և այլն։ ‪#‎սովետիգովքըչեմանում‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել