Ազատագրված տարածքների հարցը քննարկվում է հիմնականում երկու տեսակետից. կամ այսպես կոչված ռեալ-պոլիտիկի՝ բանակցել, զիջել, խաղաղություն հաստատել, կամ զուտ զգայական՝ մերն է ու վերջ, «ոչ մի թիզ» և այլն:

Կա հարցի երրորդ կողմը՝ ամենակարևորը: Տարածքների զիջումը այն վերջին հարվածն է, որ լրիվ կջախջախի Հայկական Պետականությունը ու կբացի ճանապարհ՝ Հայաստանը ռուս-թուրքական հերթական բաժանման ենթարկելու համար։

Տարիների ընթացքում բոլոր բաստիոնները հերթով քանդվել են: Առաջինը՝ Հայաստանը արդարության ու Մարդու երկիր չի կարող լինել: Հետո՝ Հայաստանը հզոր տնտեսություն չի կարող ունենալ: Հետո՝ Հայաստանում նորմալ ղեկավարներ չեն կարող լինել: Հետո՝ Հայաստանը Ռուսաստանի ոտքի տակից դուրս չի կարող ապրել:

Մնացել է այս վերջինը. Հայասատանը ազատագրված շրջանները չի կարող պահել: Սա վերջին հարվածն է: Առանց զգայական պաթոսի, զուտ քաղաքական հաշվարկով (իրական քաղաքականության, որը հաշվի է առնում հոգեբանությունը)։

Այս մի ճակատամարտը չի կարելի պարտվել: Ոչ մի դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել